Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 281-ի, կան անհետ կորածներ27 օգոստոսի 2016 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Իտալիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 281-ի, կան անհետ կորածներ, հայտնում է Associated Press-ը իտալական իշխանությունների վրա հղումով: «221 մարդ է զոհվել Ամատրիչեում, 11` Ակկումոլիում, 49-ը` Արկուատա դել Տրոնտոյում»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ գործակալության, 238 մարդու հաջողվել է փրկել, առնվազն 15 մարդ անհետ կորած է համարվում: Վերջին տվյալներով, հոսպիտալացվել է 388 մարդ և ավելի քան 2 500-ը մնացել է անօթևան: Օգոստոսի 27-ին Իտալիայում ազգային սուգ է հայտարարվել ի հիշատակ կենտրոնական շրջաններում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի, հայտնում է ՏԱՍՍ-ը Իտալիայի նախարարների խորհրդի վրա հղումով: Օգոստոսի 24-ի առավոտյան Իտալիայի կենտրոնական հատվածում նոր երկրաշարժ է տեղի ունեցել 4,9 մագնիտուդ հզորությամբ: 6.0 մագնիտուդով առաջին ստորերկրյա ցնցումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 03:36-ին: էպիկենտրոնը Լացիո շրջանի Ակկումոլի քաղաքի մոտ է եղել` մոտ 4 կմ խորությամբ: 5,4 մագնիտուդով երկրորդ ցնցումը գրանցվել է 04:34-ին Ումբրիա շրջանում:Ցնցումները զգացվել են նաև Հռոմում և Բոլոնիայում: Ըստ հաղորդագրությունների, ավերածություններ կան Լացիոյում, Ումբրիայում և Մարկեում: Երկրաշարժից վնասվել կամ ավերակների է վերածվել պատմական արժեք ունեցող 293 շենք: Այդ մասին հայտարարել է Իտալիայի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին: Ընթերցեք նաև. Եկրաշարժից ամբողջությամբ փլուզվել է իտալական Ամատրիչեի պատմական կենտրոնը Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |