Սիրիական ընդդիմության ջոկատները լքել են վերջին հենակետը Դամասկոսի մերձակայքում![]() 27 օգոստոսի 2016 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Սիրիական Դարայա քաղաքից, որը Դամասկոսից ոչ հեռու է գտնվում, կառավարության և քաղաքում գտնվող խմբավորումների միջև պայմանավորվածությամբ, մոտ 700 զինյալ է հեռացել իր անձնական զենքով: Հեռացել է նաև 4000-5000 խաղաղ բնակիչ, հայտնում է Deutsche Welle-ն dpa վրա հղումով: Զինյալներին երաշխավորվել է անցումը կառավարության տրամադրած ավտոբուսներով մինչև ընդդիմության կողմից վերահսկվող Իդլիբ, իսկ խաղաղ բնակիչներին կտեղավորեն վրաններում: 8000 մարդ ցանկացել է մնալ քաղաքում: Տարհանումից հետո քաղաք կմտնեն նախագահ Բաշար Ասադի զորքերը: Սա Դամասկոսի հերթական հաջողությունն է, որը զգալի առավելության է հասել Սիրիայի կենտրոնական շրջաններում` կիրառելով բնակավայրերի տևական պաշարման և շրջափակման մարտավարությունը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որը Ժնևում բանակցում էր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, հանդիպման ավարտին հայտարարեց, որ «Դարայան լքելու գործողությունն ավարտված է»: Լավրովն ու Քերին համաձայնեցրել են պայմանները, որ անհրաժեշտ են նոր հրադադարի փուլային հաստատման համար, սակյան չեն ստորագրել համաձայնագիրը: Դետալները դեռ մշակվում են: Ընթերցեք նաև. Թուրքական տանկերի երրորդ շարասյունը կմտնի Սիրիա, եթե քրդերը չհեռանան Մանբիջից Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |