Ուկրաինայում կսկսվի Բաքվի պատվիրած Ան-178 ինքնաթիռների արտադրությունը![]() 27 օգոստոսի 2016 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինական «Անտոնով» պետձեռնարկությունը սկսում է Ան-178 բեռնատար ինքնաթիռի սերիական արտադրությունը, որն այժմ հավաստագրման փորձարկումների փուլում է, հայտնում է «Կորեսպոնդենտ.net»ը: Ան-178-ն արդեն ավելի քան 100 թռիչք է կատարել` 160 ժամ ընդհանուր տևողությամբ: Ցամաքային փորձարկումներն անցկացվել են 3 բանակային HMMWV (High Mobility Multipurpose Wheeled Vehicle) М1097А2 ամենագնացների մասնակցությամբ: «Մենք 10 ինքնաթիռի հստակ պատվեր ունենք Ադրբեջանից: «Անտոնով» գործարանում մեկնարկում է սերիական արտադրությունը»,-ասել է ձեռնարկության ղեկավար Ալեքսանդր Կոցյուբան: 2016-ի հունիսի սկզբին ադրբեջանական ավիաընկերության ղեկավարը 10 Ան-178 ինքնաթիռի գնման պայմանագիր կնքեց ուկրաինական «Անտոնով» պետական ձեռնարկության հետ: Պայմանագրի գումարը գաղտնի է պահվում: Հայտնի է, որ առաջին կանխավճարն արդեն փոխանցվել է` այդ գումարը ևս չի հրապարակվում: Ադրբեջանը ինքնաթիռները կստանա 2 տարում` սկզբից 2-ը, իսկ հետո 8-ը, որոնք, հնարավոր է, հավաքեն արդեն Ադրբեջանի տարածքում: Photo: Корреспондент.net ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |