Armenia-ն կանոնավոր ավիաչվերթներ կիրականացնի Վորոնեժ-Երևան ուղղությամբ27 օգոստոսի 2016 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Armenia Aircompany ավիաընկերությունը հաստատել է, որ 2016-ի հոկտեմբերի 14-ից կանոնավոր ավիաչվերթներ կիրականացնի Վորոնեժ-Երևան ուղղությամբ: Հայկական ավիաընկերության Boeing 737-500 հարմարավետ ինքնաթիռը, որը կարող է մինչև 132 ուղևոր փոխադրել, Վորոնեժից Երևան կմեկնի երեքշաբթի և ուրբաթ օրերը: Թռիչքը Վորոնեժից 19:40 է Մոսկվայի ժամանակով: Armenia ավիաընկերությունը ՀՀ միակ ավիափոխադրողն է, որը թռիչքներ է իրականացնում դեպի ԱՊՀ և Եվրոպայի երկրներ: Վորոնեժի շրջանում ապրում է 56.300 հայ և մոտ 10.000 հայ կա հարևան շրջաններից յուրաքանչյուրում, ասվում է օդանավակայանի կայքում, ինչը պահանջված է դարձնում չվերթը դեպի Երևան: «Արմենիա» ավիաընկերությունը ստեղծվել է 2015 թվականին, բայց իր գործունեությունը սկսել է 2016 թվականի ապրիլի 21-ից: Այն տեղակայված է Երևանում, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Ավիաընկերության առաջին կանոնավոր չվերթը տեղի ունեցավ 2016-ի հուլիսի 18-ին Երևան- Մինվոդի-Երևան ուղղությամբ: Ավիաընկերության հիմնադիրներն են Աշոտ Թորոսյանը (բաժնետոմսերի 51%), Թամազ Գաիաշվիլին (25%) և Ռոբերտ Հովհաննիսյանը (24%)։Ռոբերտ Հովհաննիսյանը զբաղեցրել է վրացական Georgian Airways ավիաընկերության տնօրենի պաշտոնակատարի պաշտոնը, իսկ Թամազ Գաիաշվիլին Georgian Airways-ի տնօրենների խորհրդի նախագահն է։ 2013-ին Հայաստանի կառավարությունը հաստատել է ավիափոխադրումների ոլորտի փուլային ազատականացման ռազմավարությունը, այն բանից հետո, երբ Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը որոշում կայացրեց 2013-ի ապրիլի մեկից թռիչքների դադարեցման և սնանկացման գործընթաց սկսելու մասին։ Տվյալ փաստաթուղթը նախատեսում էր ոլորտում առնվազն երեք հայկական ավիաընկերությունների գործունեություն։ ՀՀ կառավարությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում որդեգրել է «Բաց երկնքի» քաղաքականությունը, որը ենթադրում է ավիաընկերությունների առևտրային գործունեությանը պետության միջամտության նվազեցում: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |