Փաշինյանն ու Օհանյանը քննարկել են շփման գծում իրավիճակը![]() 27 օգոստոսի 2016 - 16:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Աազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ քննարկել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը: Այդ մասին ինքը պատգամավորը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: «Քննարկման թեման վերջերս ԼՂՀ ՊԲ առաջնագիծ մեր կատարած այցն էր և այն հարցերը, որ արծարծել եմ «Արաքսից Թալիշ. նոր առաջնագիծ հոդվածում», այդ թվում՝ չորսօրյա պատերազմի ընթացքում ի հայտ եկած խնդիրները։ Հանդիպման նախաձեռնությունը նախարարինն էր», - գրել է Փաշինյանը։ Օգոստոսին մի շարք հասարակական և քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, Պաշտպանության բանակի հրավերով այցելել էին Լեռնային Ղարաբաղ ու անցել ողջ շձման գծով՝ ծանոթանալու ապրիլյան ռազմական գործողություններից հետո կատարված և ընթացող աշխատանքներին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |