Քառօրյա պատերազմում զոհված գյումրեցի զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշարձան է բացվել27 օգոստոսի 2016 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 26-ին Գյումրու Մուշ թաղամասում քառօրյա պատերազմի հերոս, ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի հիշատակին նվիրված ցայտաղբյուրի և հուշատախտակի հարևանությամբ բացվել է քառօրյա պատերազմում զոհված Գյումրու թվով յոթ հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձան: Հուշարձանը ծառի տեսքով է, որի կտրված ճյուղերի վրա գրված էին հերոսների անուները: Բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մարզպետի տեղակալներ Ս. Պետրոսյանը, Հ. Արշակյանը, քաղաքապետի տեղակալներ Ռ. Սանոյանը, Վ.Մխիթարյանը, հոգևորականներ Շիրակի թեմից, ինչպես նաև հերոսների ծնողներն ու հարազատները: Շիրակի թեմի հոգևորականի կողմից սկզբում հնչեց տերունական աղոթք, այնուհետև հուշարձանի բացման պատիվն ընձեռվեց Մերուժան Ստեփանյանի հորը: ՀՀ Շիրակի մարզպետն իր խոսքում երախտիքի և շնորհակալական խոսքեր հղեց նահատակված բոլոր հերոսների ծնողներին, նրանց հարազատներին: Ապրիլի 2-5-ն ընթացած մարտական գործողությունների ընթացքում, որոնք հետագայում ստացան Քառօրյա պատերազմ անվանումը, հայկական կողմը տվեց ավելի քան 90 զոհ և մոտ 120 վիրավոր, կորցվել է մոտ 800 հա տարածք: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |