Էրդողան. Ռազմական գործողությունը Սիրիայում կշարունակվի, մինչև վերջ տրվի PYD ուժերին29 օգոստոսի 2016 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մասնակցելով Գազիանթեփում տեղի ունեցած «Միասնականության և եղբայրության հանրահավաք»-ին, մի շարք կարևոր հայտարարություններ է արել երկրում տիրող իրավիճակի և թուրքական ԶՈւ կողմից Սիրիայում սկսված գործողությունների վերաբերյալ, հայտնում է Tert.am-ը «Անադոլու» գործակալության վրա հղումով: Էրդողանը, մասնավորապես, նշել է, որ իրենք Սիրիայում կշարունակեն ռազմական գործողությունները՝ մինչև բոլոր կարևոր ռազմավարական դիրքերից չչեզոքացնեն PYD-ի (Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցություն) ուժերին: «Ահաբեկչությունն «արմատախիլ» ենք անելու: Պայքարելու ենք՝ մինչև նրանց վերջը տանք: PYD-ը և «Իսլամական պետություն» խմբավորումը խեղդվելու են իրենց իսկ թափած արյան մեջ։ Նրանց դեմ պայքարելու ենք Ջերաբլուսում, Բեշըքում, և եթե հարկ լինի՝ այլ տարածքներում նույնպես», - ասել է նա: Նույն հանրահավաքի ընթացքում Էրդողանը պաշտոնապես հայտարարել է նաև, որ եթե Թուրքիայի Մեջլիսը հաստատի մահապատժի մասին օրենքը, ապա նա, որպես երկրի նախագահ, այն կվավերացնի: Թուրքական հատուկ նշանակության ուժերը օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ ԻՊ-ի գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն օգոստոսի 24-ին հայտարարել է, որ Սիրիայի քրդերի ինքնապաշտպանության ուժերը պետք է դուրս բերվեն Եփրատ գետի արևմտյան ափից, այլապես Անկարան կձեռնարկի անհրաժեշտ քայլեր: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ թուրքական զինուժը Սիրիայում սկսել է F16 կործանիչների օգնությամբ օդային հարվածներ հասցնել քրդական YPG-ի (Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատները) դիրքերին, Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |