Սիրիական ընդդիմության ջոկատները սատարում են քրդերին` Թուրքիայի ավիահարվածներից հետո29 օգոստոսի 2016 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակի 10 ջոկատ համացանցում տեսանյութ է տարածել` դատապարտելով թուրքական և միջազգային կոալիցիայի ՌՕՈւ ավիահարվածները Ջարաբլուսի արվարձաններին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ թուրքական զինուժը Սիրիայում սկսել է F16 կործանիչների օգնությամբ օդային հարվածներ հասցնել քրդական YPG-ի (Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատները) դիրքերին: «Ջարաբլուսի շրջանում և Հալեպի հյուսիսում, այդ թվում թուրքական բանակի կողմից սիրիական տարածքի մի մասի օկուպացիայի հետևանքով, մեր հեղափոխականների և խաղաղ բնակչության դեմ ագրեսիայի աճը նկատի ունենալով` մենք խստորեն դատապարտում ենք այդ գործողություններն ու Թուրքիայի աջակցությունը ծայրահեղական խմբավորումներին: Մենք կկիսենք խրամատը Ջարաբլուսի ռազմական խորհրդի և նրա խաղաղ բնակիչների հետ»,-ասվում է Սիրիայի ազատ բանակի առաջնորդներից մեկի հայտարարության մեջ: Ընդդիմության ջոկատների ներկայացուցիչն ամբողջ պատասխանատվությունը խաղաղ բնակիչների մահվան համար Հալեպի արվարձանում բարդում է ԱՄՆ գլխավորած կոալիցիայի վրա: «ԻՊ դիրքերը, որոնք մի քանի մետրի հեռավորության վրա են ռմբակոծված գյուղերից, գրոհի չեն ենթարկվել»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ քրդերը հայտարարել էին, որ Թուրքիայի հրետանին և ՌՕՈւ-ն գնդակոծել են 2 բնակավայր սիրիական Ջարաբլուսի հարևանությամբ` զոհերի թիվը հասել է 30-ի: Թուրքական հատուկ նշանակության ուժերը օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ ԻՊ-ի գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն օգոստոսի 24-ին հայտարարել է, որ Սիրիայի քրդերի ինքնապաշտպանության ուժերը պետք է դուրս բերվեն Եփրատ գետի արևմտյան ափից, այլապես Անկարան կձեռնարկի անհրաժեշտ քայլեր: Photo: AFP Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |