Ահաբեկչություն Իրաքում. Առնվազն 15 զոհ կա![]() 29 օգոստոսի 2016 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Մահապարտ ահաբեկչի ինքնապայթեցումն Իրաքում շիաների սրբավայր համարվող Քերբելա քաղաքի մոտ առնվազն 15 մարդու կյանք է խլել, հայտնում է Reuters գործակալությունը` տեղական ոստիկանության տվյալների վրա հղումով: Այլ տվյալների համաձայն, զոհվել է 18 մարդ: Վիրավորների քանակը դեռ չի հստակեցվել, սակայն, հայտնի է, որ խոսքը տասնյակ մարդկանց մասին է, գրում է «Վեդոմոստին»: Հարձակման պատասխանատվությունը չի ստանձնել ահաբեկչական կազմակերպություններից ոչ մեկը: Քերբելան Սիրիայի հետ սահմանին է, Իրաքի մայրաքաղաք Բաղդադից մոտ 100 կմ հեռավորության վրա: Օգոստոսի 15-ին Իրաքի Քիրքուկ գավառի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 5 մարդ է զոհվել, 20-ը` վիրավորվել: Ինքնաշեն ռումբի պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտավորապես կեսօրին: Ենթադրվում է, որ գրոհի թիրախում ԻՊ կողմից վերահսկվող Ալ Հայուջա շրջաններից փախչող ընտանիքներն են եղել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |