Վրաստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո կանցկացվի Agile Spirit ամենամյա զորավարժությունը29 օգոստոսի 2016 - 15:17 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ ծանր ռազմատեխնիկայի խմբաքանակ է ուղարկվել Վրաստան` ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցնող Agile Spirit ամենամյա համատեղ զորավարժությանը մասնակցելու նպատակով: Բուլղարիայի Նովո Սելոյից ամբողջ ռազմատեխնիկան հաջողությամբ բեռնվել է երկաթուղային տրանսպորտի վրա և տեղափոխվել նավահանգիստ: Այնտեղից «Համմերները», 7-տոննայանոց ռազմական բեռնատարները, դեսանտային մեքենաներն ու հրետանային սարքերը Սև ծովով կտեղափոխվեն Վրաստան: Այս գործողությունը կոչված է ցույց տալու, որ ՆԱՏՕ-ն կարող է արագ կազմակերպել, բեռնել և տեղափոխել ռազմատեխնիկան Եվրոպայի ցանկացած երկիր: Զորավարժությանը կմասնակցեն Վրաստանի, ԱՄՆ, Բուլղարիայի, Ռումինիայի, Լատվիայի, Թուրքիայի և Ուկրաինայի ԶՈւ ներկայացուցիչները: Ավելի վաղ Վրաստանի ՊՆ-ն հայտնել էր, որ զորավարժությունները կանցնեն Վազիանիում` Թբիլիսիից ոչ հեռու, և Օրփոլոյում: Agile Spirit ամենամյա զորավարժությունն անցկացվում է 2011-ից: Դրանք ԱՄՆ և ՆԱՏՕ-ի Վրաստանի համագործակցության բաղադրիչներն են, որի շրջանակում Վրաստանի ԶՈւ մարտիկները պատրաստություն են անցնում միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար: Մինչ 2015-ը Agile Spirit-ը վրաց-ամերիկյան զորավարժություն էր: Սակայն, 2015-ից միացան նաև 20-ական զինծառայող Բուլղարիայից, Ռումինիայից, Լիտվայից և Լատվիայից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |