Փաստաբան. Միրոնովի ձերբակալությունը կոպիտ քաղաքական սադրանք է29 օգոստոսի 2016 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Երևանում ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովի ձերբակալությունը, որին մեղադրում են տեխնոլոգիաներ վաճառելու մեջ, կոպիտ քաղաքական սադրանք է: Այդ մասին դատական նիստի ընդմիջման ժամանակ հայտարարել է փաստաբան Կարեն Ներսեսյանը, հայտնում է Sputnik-Արմենիան: Նա նշել է նաև, որ ամերիկյան կողմն այդ հարցով պետք է դիմեր Ռուսաստանին, ոչ թե Հայաստանին: Միրոնովի կինն իր հերթին հայտնել է, որ հուլիսին իր ամուսինն առանց որևէ արգելքի շենգենյան վիզա է ստացել, թեև միջազգային հետախուզման մեջ էր արդեն մայիսից: Օգոստոսի 29-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ սկսել է քննել դատախազության միջնորդությունը՝ օգոստոսի 26-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովին ժամանակավորապես կալանավորելու վերաբերյալ: ԱՄՆ հարցումով Հայաստանում ձերբակալվել է ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովը: Նրա փաստաբան Կարեն Ներսեսյանը հայտարարել է, որ ռուսաստանցուն կասկածում են փողեր լվանալու և ռազմական տեխնոլոգիաների ապօրինի փոխանցման մեջ: Այժմ Միրոնովը ձերբակալված է և գտնվում է քննչական մեկուսարանում: Նրա արտահանձնման հարցը կորոշվի օգոստոսի 29-ին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |