Պուտինը Թուրքիա չի մեկնի. Նա հեռվից կերկրպագի ռուս ֆուտբոլիստներին29 օգոստոսի 2016 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր չէ մեկնել Թուրքիա, որտեղ կայանալու է Թուրքիայի և Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականների ընկերական հանդիպումը: Այդ մասին օգոստոսի 29-ին լրագրողներին է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ոչ, կերկրպագենք հեռվից»,-ասել է Պեսկովը` պատասխանելով այն հարցին, թե մտադիր է արդյոք ՌԴ նախագահը ներկա գտնվել խաղին: ՌԴ և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների ընկերական խաղը տեղի կունենա օգոստոսի 31-ին թուրքական Անթալիայում: Թուրքական Dogan լրատվական գործակալությանն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 31-ին կայցելի Թուրքիա՝ Անթալիա քաղաքում հետևելու երկու երկրների ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպմանը: Ըստ նույն աղբյուրի՝ ֆուտբոլային հանդիպումը Անթալիայում դիտելու է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Թուրքական մամուլը ավելի վաղ հաղորդել էր, որ ընկերական խաղը կայանալու է 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլին ընդառաջ՝ որպես ևս մեկ քայլ անցած տարվա նոյեմբերին թուրք-սիրիական սահմանին թուրքական զինված ուժերի կողմից ռուսական ռազմական օդանավի խոցումից հետո երկու երկրների միջև վատթարացած հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |