Վրաստանում ավարտվում է դեպի ՀՀ սահման ճանապարհի վերանորոգումը30 օգոստոսի 2016 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Պոնիչալա-Մարնեուլի-Գուգութի միջազգային նշանակության ավտոճանապարհի 2015-ի նոյեմբերին մեկնարկած վերանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին: Ճանապարհն ամենակարճ ուղին է, որը կապում է Քվեմո Քարթլի շրջանն ու Հայաստանը Թբիլիսիի հետ: Նախագծի արժեքը մոտ 19.1 լարի է` մոտ 8.3 մլն դոլար, որն իրականացնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների ավտոճանապարհների դեպարտամենտը, հայտնում է «Sputnik Գրուզիան»: Նախագծի շրջանակում Բոլնիսի և Դմանիսիի շրջաններում կնորացվեն ճանապարհածածկը, ավտոտաղավարները, հասարակական տրանսպորտի կանգառները, կնորոգվեն մայթեզրերը, ճանապարհային նշաններ կտեղադրվեն և այլ աշխատանքներ կիրականացվեն: Պոնիչալա-Մարնեուլի-Գուգութի միջազգային նշանակության ավտոճանապարհի 300-մետրանոց հատվածում առաջին անգամ ճանապարհը կառուցվում է նորարարական մեթոդով` հաստացվում է հիմքը, որի նպատակն է ավելացնել ճանապարհի հուսալիությունն ու երկարացնել շահագործման ժամկետը: Նորարարական մեթոդը թույլ կտա արագ և էժան վերականգնել ճանապարհը, իսկ հիմքն ավելի ամուր ու կայուն կլինի: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |