ՀՀ-ում առաջին անգամ նվազել է ՃՏՊ հետևանքով վթարների և զոհերի թիվը![]() 30 օգոստոսի 2016 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կայուն վթարայնության վիճակ է, որի արդյունքում նախորդ տարվա համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) հետևանքով վթարների և զոհերի թիվն առաջին անգամ հանրապետությունում նվազել է: Այդ մասին հայտարարել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը, հայտնում է Tert.am-ը: «Վիճակը կարելի է բավարար գնահատել և տարեցտարի աճող տենդենցի պայմաններում, ընդհակառակը, պատկերը փոխվել է: Այսօրվա դրությամբ տարեսկզբից ՀՀ-ում արձանագրվել է 1972 ՃՏՊ, զոհերի թիվը 150-ն է, իսկ վիրավորվել է 2794 մարդ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պատահարների քանակը նվազել է 174-ով, զոհերի թիվը 53-ով է կրճատվել, իսկ վիրավորների թիվը 253-ով: Առաջին անգամ աճի տենդենցը կանգնել է և ոչ թե 53, այլ 80 մարդու կյանք է փրկվել»,-ասել է նա: Նման ցուցանիշերը, ըստ Նորիկ Սարգսյանի, պայմանավորված են երեք գործոնով: Ըստ նրա՝ ակտիվացել է վարչարարությունը ոչ սթափ վիճակում մեքենան վարող քաղաքացիների նկատմամբ, հաջորդը՝ տարվա սկզբից ակտիվ պայքար է մղվել առջևի՝ թաղանթապատված դիմապակիների դեմ, իսկ երրորդ գործոնը, ըստ նրա, սահմանված արագության գերազանցման փաստերի հայտնաբերման ուղղությամբ աշխատանքների տանումն է: Նորիկ Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ նվազել են նաև մանկահասակ երեխաների մասնակցությամբ կատարված ՃՏՊ-ները. 27-ով կրճատվել են նախորդ տարվա համեմատ: Նորիկ Սարգսյանը վստահեցրել է նաև, որ Հայաստանում նվազել է անչափահասների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը: Նրա խոսքով՝ անցած տարվա համեմատ անչափահասների մասնակցությամբ պատահարների թիվը նվազել է 27-ով: 3-ով նվազել է զոհերի, 33-ով վիրավորների թիվը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |