ՀՀ-ում ձերբակալված ՌԴ քաղաքացի Միրոնովը կվերադառնա հայրենիք![]() 30 օգոստոսի 2016 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովը Ռուսաստան կվերադառնա օգոստոսի 31-ին: Օգոստոսի 29-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովին ժամանակավորապես կալանավորելու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունը: «Այսօր նա դեռ Երևանում է, տոմսը օգոստոսի 31-ի համար է»,-ասել է Միրոնովի փաստաբան Կարեն Ներսեսյանը, հայտնում է Ինտերֆաքսը: Նա հավելել է, որ այդ պահի դրությամբ Միրոնովին ՀՀ իրավապահ մարմիններ չեն կանչել: «Օգոստոսի 30-ին նա կայցելի ՌԴ դեսպանատուն, սակայն դատախազություն նրան դեռ չեն կանչել»,-ասել է փաստաբանը: Օգոստոսի 29-ին Ներսեսյանը հայտարարեց, որ Միրոնովն արդեն կարող է անարգել հեռանալ Հայաստանից, քանի որ դատարանը չկալանավորեց նրան և Միրոնովը միանգամայն ազատ է: ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովը օգոստոսի 26-ին ձերբակալվել էր Հայաստանում ԱՄՆ հարցումով: Նրա փաստաբան Կարեն Ներսեսյանը հայտարարել էր, որ ռուսաստանցուն կասկածում են փողեր լվանալու և ռազմական տեխնոլոգիաների ապօրինի փոխանցման մեջ: Նրա փաստաբան Կարեն Ներսեսյանը հայտարարել էր, որ Երևանում ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովի ձերբակալությունը կոպիտ քաղաքական սադրանք է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |