AAA. ԱՄՆ-ի նախագահի ուղերձը Ցեղասպանության հերքման անամոթ քաղաքականության մաս է25 ապրիլի 2007 - 18:18 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում Հայոց ցեղասպանությունը որակվում է որպես «XX դարի ամենամեծ ողբերգություններից մեկը» եւ հարգանք է մատուցվում «զանգվածային սպանությունների եւ տեղահանումների» մեկուկես միլիոն զոհերին, սակայն այդ փաստը չի ճանաչվում որպես Հայոց ցեղասպանություն: Այդ մասին ասվում է Ամերիկայի Հայկական Համագումարի (AAA) հայտարարության մեջ: «ԱՄՆ-ի նախագահի ուղերձը Ցեղասպանության հերքման անամոթ քաղաքականության մաս է»,- հայտարարել է AAA-ի Հոգաբարձուների խորհրդի ղեկավար Հրայր Հովնանյանը: «Ի հիշատակ այդ ժամանակ զոհված մեր ծնողների, նախնիների, մենք պետք է այնպես անենք, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչվի ամենուր: Չնայած Հայոց ցեղասպանության հերքման ջանքերին, ճշմարտությունը պետք է հաղթանակի»,- ընդգծել է նա:Ուղերձում ոչինչ ասված չէ նաեւ Հրանտ Դինքի քաղաքական սպանության մասին, ով դատապարտվել էր Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով, քանի որ ճմաշրտությունն էր ասում: Ցավոք, Դինքը սպանվեց օրը ցերեկով եւ դարձավ Հայոց ցեղասպանության վերջին զոհն ու մերժողական քաղաքականության արդյունք: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |