Numbeo. ՀՀ-ն աշխարհում 20-րդ ամենաանվտանգ երկիրն է![]() 31 օգոստոսի 2016 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ներառված է հանցավորության ցածր մակարդակ ունեցող երկրների ցանկում և, համապատասխանաբար, ունի անվտանգության բարձր մակարդակ: Այդպիսին են աշխարհում խոշորագույն տվյալների բազայի` Numbeo-ի, հետազոտության արդյունքները 2016-ի կեսի դրությամբ: Numbeo-ի հետազոտության արդյունքները գնահատվում են 0-100 սանդղակով: Հանցավորության գործակիցը գնահատում է հանցավորության ընդհանուր մակարդակը որևէ քաղաքում կամ երկրում: Ըստ Numbeo-ի, եթե հանցավորության մակարդակը երկրում 20-ից ցածր է գնահատվում, ապա դա շատ ցածր մակարդակ է համարվում, եթե 20-40-ի միջակայքում` ցածր մակարդակ է, 40-60 սահմանում տատանվող ցուցանիշը համարվում է չափավոր, իսկ 60-80-ը` բարձր: Իսկ 80-ը գերազանցող ցուցանիշը համարվում է շատ բարձր: Անվտանգության գործակիցը հանցավորության գործակցի հակադիրն է և գնահատվում է հակառակ ուղղությամբ: Որքան բարձր է ցուցանիշը, այնքան ավելի անվտանգ է համարվում երկիրը կամ քաղաքը: Հանցավորության և անվտանգության ցուցանիշները Հայաստանում համապատասխանաբար 29.02 և 70.98 են: Այս ցուցանիշներով Հայաստանը զբաղեցրել է 20-րդ տեղն աշխարհի 118 երկրի ցանկում: 2015-ին ՀՀ-ն նույն վարկանիշում 16-րդն էր, իսկ 2014-ին` 33-րդը: Վրաստանը հանցավորության և անվտանգության 19,26 և 80.74 ցուցանիշներով երրորդ տեղում է, իսկ Ադրբեջանը 30.79 և 69.21 ցուցանիշներով 24-րդ: Թուրքիայի և Իրանի ցուցանիշները շատ ավելի ցածր են` նրանք զբաղեցրել են համապատասխանաբար 44-րդ և 81-րդ տեղերը, իսկ Ռուսաստանը 69-րդն է: ԱՄՆ-ն ցանկում 73-րդն է: Ըստ հետազոտության, Հարավային Կորեան ամենաանվտանգն է, այդ շարքում են նաև Սինգապուրը, Թայվանը և Ճապոնիան: Մինչդեռ Վենեսուելան, Պապուա Նոր Գվինեան, Հոնդուրասը, Հարավային Սուդանն ու Հարավային Աֆրիկան հանցավորության ամենաբարձր ցուցանիշներն ունեն աշխարհում: Երևանն անվտանգության 69.42 ցուցանիշով 30-րդն է 140 քաղաքի շարքում: Կյանքի արժեքից ելնելով, Երևանը 15-րդն է, մինչդեռ գնողունակության մակարդակով զբաղեցնում է վերջից 5-րդ տեղը: Numbeo-ն վիճակագրական տվյալներ է հավաքում տարեբր աղբյուրներից` կայքեր, սուպերմարկետների և տաքսի ծառայությունների, կառավարական հաստատությունների կայքեր, թերթերի հոդվածներ և տարբեր հետազոտություններ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |