Մարմնամարզուհի Հուրի Գեբեշյանի նոր տարրը պաշտոնապես հաստատվել է և նրա անունով է կոչվելու![]() 31 օգոստոսի 2016 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադայի ընթացքում մարմնամարզիկների կողմից կատարված նոր տարրերը պաշտոնապես հաստատվել են որպես մարմնամարզության պատմության մեջ առաջին անգամ կատարված հնարքներ և կոչվել դրանց հեղինակ-մարմնամարզիկների անուններով: 4 տարրի առանձնահատկությունը հաստատվել է Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի տեխնիկական հանձնաժողովի կողմից: Նոր տարրերին ամրագրված անունների շարքում է նաև Օլիմպիական խաղերում Հայաստանի ազգային հավաքականը ներկայացրած մարմնամարզուհի Հուրի Գեբեշյանը, որը զուգահեռ պտտաձողերի վրա նոր հնարք էր կատարել, տեղեկացնում է հանձնաժողովի կայքը: Տարրը հետևյալն է. վարժությունը սկսելուց առաջ Գեբեշյանը հրվեց առաջին ձողից և պտտվելով 360 աստիճան բռնվեց մյուսից: Սովորաբար, մարզիկների՝ ձողից բռնվելուն և կախվելուն օգնում են մարզիչները՝ գետնից նրանց բարձրացնելով: Հուրի Գեբեշյանը ծնվել է 1989-ի հուլիսի 27-ին Մասսաչուսեթսի Քեմբրիջում, Քրիստինե Աբրահամյանի և Հակոբ Գեբեշյանի ընտանիքում։ 2007-ին ավարտել է Նյուտոնի Հյուսիսային ավագ դպրոցը։ Հուրին 2011-ին ավարտել է Այովայի համալսարանը, և ստացել է մարմնակրթական վերապատրաստման. բակալավրի աստիճան։ 2012-նին վնասվածք է ստացել և չի կարողացել մասնակցել 2012-ի Օլիմպիական խաղերին, թողել է սպորտը և բժիշկ դառնալու մտադրությամբ ընդունվել Ոեյք Ֆորեսթի բժշկական դպրոց (Wake Forest School of Medicine)։ Ավարտել է 2014-ին, ստացել բժշկական գիտությունների վարպետի աստիճան և այժմ աշխատում է Օհայոյի Քլիվլենդի հիվանդանոցում որպես բուժքույր։ Հետագայում՝ ամուսնու խորհուրդով վերադառնում է մեծ սպորտ: 2015-ի Գլազգոյում աշխարհի առաջնության ժամանակ Հուրի Գեբեշյանը 51,965 միավոր արդյունքով 99 մասնակցի շարքում 68-րդ տեղն է գրավել և հայտնվել էր 11-րդ տեղում, ինչ էլ նրան օլիմպիական նախնական ուղեգիր է տվել: Հուրի Գեբեշյանը ԱՄՆ և Հայաստանի կրկնակի քաղաքացի է։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |