Ռուսաստանում կայացավ Բորիս Ելցինի հուղարկավորության արարողությունը25 ապրիլի 2007 - 19:16 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը հրաժեշտ տվեց երկրի առաջին նախագահ Բորիս Ելցինին: Քրիստոս Ամենափրկչի տաճարում հոգեհանգստի արարողությունից հետո սգո թափորը ուղղություն վերցրեց դեպի Նովոդեվիչյե գերեզմանատուն: Ելցինի դիով դագաղը Տաճարից գերեզմանատուն ուղվեց Cadillac դիակառքով: Սակայն արդեն Նովոդեվիչյե գերեզմանոցի մոտ դագաղը դրվեց ծաղիկներով եւ ՌԴ պետական դրոշով զարդարված հրետասայլի վրա: Հրետասայլը տանում էր զրահատրասպորտյորը, որի ետեւից քայլում էին հոգեւորականներ, առաջին նախագահի ընտաինքը, հարազատները, ընկերները: Գերեզմանոցում հնչեց եռակի հրացանային համազարկ:Գերեզմանոցի մոտ մի քանի հազար մարդ էր հավաքվել տան Բորիս Ելցինին հրաժեշտ տալու համար: Մարդկանց շարքը մոտ կես կիլոմետր էր ձգվում: Հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար մի շարք պետությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ էին ժամանել: Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը գլխավորում էր երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հիշեցնենք, որ Բորիս Ելցինը հանկարծակի մահացել է երկուշաբթի 76 տարեկան հասակում: Ապրիլի 25-ը հայտարարվել է Համազգային սգո օր: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |