Օբաման 1 տարով երկարացրել է արտակարգ իրավիճակի ռեժիմն ԱՄՆ-ում31 օգոստոսի 2016 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Բարաք Օբաման 1 տարով երկարացրել է արտակարգ իրավիճակի ռեժիմն ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի հետ կապված, որն ի սկզբանե հայտարարվել էր 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո: Հրամանագրում ասվում է, որ արտակարգ իրավիճակի ռեժիմի երկարացումը պայմանավորված է ահաբեկչությունների սպառնալիքով, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Ահաբեկչական սպառնալիքը, որի պատճառով արտակարգ իրավիճակ հայտարարվեց 2001թ. սեպտեմբերի 14-ին, պահպանվում է: Ոսւտի անհրաժեշտ եմ համարում, որ գործող ռեժիմը երկարացվի ևս մեկ տարով` նաև 2016-ի սեպտեմբերի 14-ից հետո, հաշվի առնելով ահաբեկչության սպառնալիքը»,-ասվում է ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ: Գործող ռեժիմի ժամկետը սպառվում էր 2016-ի սեպտեմբերի 14-ին: Փաստաթուղթը կոնկրետ գործողություններ չի սահմանում ԱՄՆ իշխանությունների համար, սակայն որոշիչ է ահաբեկչական սպառնալիքներին արձագանքելու դեպքում: 2001թ. սեպտեմբերի 11-ի առավոտյան 19 ահաբեկիչներ, որոնք, ենթադրաբար, «Ալ Քաեդայի» անդամներ էին, բաժանվելով 4 խմբի, զավթեցին ԱՄՆ չորս ուղևորատար ինքնաթիռներ, որից երկուսն ուղորդեցին դեպի Նյու Յորաի Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակների վրա: Երրորդ ինքնաթիռն ահաբեկիչներն ուղղեցին Պենտագոնի վրա, չորրորդ ինքնաթիռը վայր ընկավ Փենսիլվանիա նահանգի Շենքսվիլ քաղաքի մոտ: Հարձակումների արդյունքում զոհվեց 2974 մարդ, ևս 24-ը անհայտ կորան: Զոհվածների մեծ մասը քաղաքացիական անձիք էին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |