Սևանը` ԱՊՀ-ում ռուսաստանցիների նախընտրած հանգստավայրերի հնգյակում![]() 31 օգոստոսի 2016 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Սևանա լիճն ընդգրկված է ԱՊՀ երկրներում ռուսաստանցիների շրջանում ամենապահանջված ուղղությունների 5-յակում: Այդ տվյալները ներկայացրել է հյուրանոցների որոնման RoomGuru.ru ծառայությունը` ամփոփելով ռուսաստանցիների ամառային հանգիստն ԱՊՀ երկրներում: Ռուսաստանցիների նախընտրելի հանգստավայրերի 5-յակում են նաև Իսսիկ Կուլը (Ղրղզստան), Բորովոեն (Ղազախստան), Նարոչը (Բելառուս), Լյանկարանը (Ադրբեջան, Կասպից ծով): Վարկանիշը կազմվել է ըոտ հյուրանոցների որոնման ու ամրագրման 2016-ի հունիսի 1-ից օգոստոսի 30-ը: Սևան հիմնականում այցելել են 1,5 օրով, Իսսիկ Կուլ` 10 օրով: Ըստ RoomGuru.ru-ի, ռուսաստանցիների ամառային ուղևորությունների քանակն ԱՊՀ երկրներ 2015-ի ամռան համեմատ աճել է 10 տոկոսով, իսկ բնակության համար զբոսաշրջիկները ծախսել են միջինը 3,6 հազար ռուբլի օրական` $55: Հյուրանոցների որոնման ծառայությունը նաև կազմել է ԱՊՀ երկրների նախընտրելի ցուցակն ամառային ուղևորությունների համար, որը գլխավորում է Մինսկը: Առաջին տասնյակում են նաև Ալմաթին, Բաքուն, Աստանան, Երևանը, Կիևը, Բիշքեկը, Վիտեբսկը, Քիշնևն ու Տաշքենդը: Զբոսաշրջիկներն ամենաէժանն են համարել Բիշքեկը, ամենաթանկն` Աստանան: Ավելի վաղ ռուսաստանյան տուրօպերատորները ֆիքսում էին զբոսաշրջիկների հետաքրքրության աննախադեպ աճ Հարավային Կովկասի երկրների նկատմամբ: Հայաստանն առավել էժան ուղղությունն էր համարվել ռուսասանցիների համար. մայիսին երկու ուղղությամբ չվերթն արժեր 11.3 հազար ռուբլի՝ մեկ հոգու համար, ամռանը՝ մոտ 13.5 հազար ռուբլի: Հայաստանյան հյուրանոցներում թե մայիսին, թե ամռանը հյուրընկալվելը արժեր մոտ 2000 ռուբլի՝ մեկ գիշերվա համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |