Սարի թաղի դեպքերի գործով 19-ը լրագրող տուժող է ճանաչվել![]() 31 օգոստոսի 2016 - 13:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ քննչական ծառայությունը շարունակում է տեղեկատվություն տրամադրել 2016 թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի մասին: Նախաքննության ներկա փուլում իրականացվում է քրեական գործով ապացույցների հավաքման, ստուգման և գնահատման գործընթացը: Նախաքննական մարմնի կողմից քրեական գործով նշանակվել են բազմաթիվ փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դատաապրանքագիտական, դատահետքաբանական, դատակենսաբանական: Քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2016 թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի հետևանքով ենթադրաբար տուժել է 99 քաղաքացի, 23-ը՝ լրագրող: 2016 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ՝ հիշյալ քրեական գործի շրջանակներում արդեն հարցաքննվել է 74 քաղաքացի, 63-ը ճանաչվել է տուժող, իսկ 11 անձ հարցաքննվել է որպես վկա: Մնացած 25 անձանց հայտնաբերելու համար հետաքննության մարմիններին տրվել են համապատասխան հանձնարարականներ: Հարցաքննվել է նաև զանգվածային տարբեր լրատվամիջոցների 23 լրագրողներից 21-ը: Նրանցից 19-ը ճանաչվել է տուժող, 2-ը հարցաքննվել է որպես վկա, իսկ 2-ը հրաժարվել է ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, հայտնում է ՀՔԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ըստ քրեական գործով ձեռք բերված տվյալների՝ 47 անձ ստացել է բեկորային վնասվածք, 36-ը ենթարկվել է ֆիզիկական բռնության, 5-ի մոտ հայտնաբերվել են այրվածքներ: Քրեական գործի նախաքննության ընթացքում հնարավոր է եղել պարզել վնասված կամ հափշտակված լրագրողական տեխնիկայի նախնական ցանկը: Հուլիսի լույս 29-ի գիշերը Սարի թաղում և Խորենացի փողոցում ցույցերը ցրելու ընթացքում բերման էր ենթարկվել 165 մարդ, 73-ը հոսպիտալացվել էր: Ցուցարարներից բացի տուժել էին լրագրողներ ու Սարի թաղի հասարակ բնակիչներ: Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը: Հուլիսի 19-ին ի պաշտպանություն նրանց ցույց է կազմակերպվել, որի ընթացքում բախումներ են եղել, ցուցարարները ոստիկանների ուղղությամբ քարեր են շպրտել: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |