ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԲԱՔՈՒ Է ՄԵԿՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-ի երեկոյան Երեւանից Բաքու է մեկնել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը, իր այցի ընթացքում Օրդուեյը կհանդիպի Ադրբեջանի նախագահի, արտգործնախարարի, քաղաքական գործիչների, այդ թվում նաեւ ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ: ԱՄՆ դիվանագետի Բաքվում հանդիպումների գլխավոր թեմաներից մեկը կդառնա` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցը: Օրդուեյի այցը ճանաչողական բնույթ է կրում, եւ որոշ ժամանակ առաջ նման առաքելությամբ Հայաստան էր այցելել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոս Ուիլսոնը:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---