Կոսովո. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաքելությունն ուղեվորվել է Բալկաններ25 ապրիլի 2007 - 20:17 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր անդամ-երկրների ներկայացուցիչներն ուղեվորվել են Բալկաններ հինգօրյա այցով: Առաքելության կազմում են Անվտանգության խորհրդի հինգ մշտական եւ տասը ոչ մշտական անդամների մշտական ներկայացուցիչները կամ նրանց տեղակալները, այդ թվում ռուս դեսպան Վիտալի Չուրկինն ու ԱՄՆ նոր դեսպան Զալմայ Հալիլզադը, ով իր պաշտոնին է անցել միայն երեքշաբթի օրը:Առաքելությունը գլխավորում է Բելգիայի ներկայացուցիչ Յոհան Վերբեկենը: Ուղեվորությունն սկսվելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի հետ հանդիպումով Բրյուսելում, որից հետո դիվանագետները կմեկնեն Սերբիայի մայրաքաղաք Բելգրադ: Բելգրադը դեմ է Կոսովոյի անջատմանը: Ապա նրանք նաեւ կլինեն Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում, որտեղ կհանդիպեն այնտեղ գործող ՄԱԿ-ի աշխատակազմի ներկայացուցիչների եւ տեղական քաղաքական գործիչների հետ, ովքեր ներկայացնում են ալբանական մեծամասնությունը ծայրամասերում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |