Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում ՄԽ համանախագահների խորհրդակցություններ են սպասվում31 օգոստոսի 2016 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում տեղի կունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խորհրդակցությունները: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա նշել է, որ խոսքը պլանային խորհրդակցությունների մասին է, որոնք կանոնավոր կերպով անցկացվում են Վաշինգտոնում, Փարիզում և Մոսկվայում: Ըստ նրա, խորհրդակցությունների գլխավոր նպատակը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի համակարգումն է: «Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում նախատեսվում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների խորհրդակցությունները ռուս համանախագահ Իգոր Պոպովի մասնակցությամբ»,-ասել է նա: Ըստ Զախարովայի, նախատեսվում է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը ՌԴ ԱԳՆ ղեկավարության հետ: «Քննարկվելու են ղարաբաղյան կարգավորման արդիական հարցեր: Հատուկ ուշադրություն կդարձվի մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին»,-ասել է Զախարովան, հայտնում է «Sputnik-Արմենիան»: Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»: Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ նախագահ․ 2026-ի ընտրություններում Տավուշի այդ գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից կերպով «Հայաստանն իր քաղաքացիներից որևէ մեկին չի նեղացնելու, անտեր ու անտուն չի թողնելու»,–ասել է նա Սիմոնյան․ Ալիևի հայտարարությունները ներքին լսարանի համար են «Այնուամենայնիվ հանդիպումների ժամանակ մենք այդ հարցերը բարձրացնում ենք»,–ասել է նա Սիմոնյան․ Բագրատ սրբազանն օրենքով իրավունք չունի դառնալ վարչապետ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Փաստաբանները գործադուլ են անում՝ բողոքելով հարկերի բարձրացման դեմ Ըստ նրանց, փոփոխությունների ընդունման դեպքում ծառայությունների մոտ 38%-ով թանկացում կլինի |