Բրազիլիայի նախագահը պաշտոնանկ է արվել. Երկրում անկարգություններ են սկսվել![]() 1 սեպտեմբերի 2016 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը պաշտոնանկ է արվել: Երկրի ամենամեծ Սան Պաուլու քաղաքում անկարգություներ են սկսվել: Նախկին նախագահի կողմնակիցները սկսել են այրել աղբն ու քարեր նետել ոստիկանների ուղղությամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել: Ցուցարարները ինքնաշեն պայթուցիկներ են գործի դրել: Ռուսեֆի պաշտոնանկության հետ կապված պատմությունը մի քանի ամիս տևեց: Մայիսին սենատորները սկզբից հեռացրեցին նրան պաշտոնից 180 օրով, իսկ օգոստոսի 31-ին վերջնական որոշում կայացրեցին: Ռուսեֆի պաշտոնանկության օգտին քվեարկել է 61 սենատոր, նրա կողմնակիցների թիվը եռակի անգամ պակաս էր` 20 մարդ: Այժմ նախագահի պարտականությունները կկատարի Միշել Թեմերը: Նա կպաշտոնավարի մինչև 2018-ի ավարտը, երբ կանցկացվեն նոր ընտրություններ և պետության նոր ղեկավար կնշանակվի: Քվեարկությունից հետո Ռուսեֆը դուրս է եկել իր կողմնակիցների մոտ: Նա «խորհրդարանական հեղաշրջում է» անվանել կատարվածը և խոստացել է շարունակել քաղաքական գործունեությունը: Ավելի վաղ The Guardian-ը հայտնել էր, որ Բրազիլիայի գերագույն դատարանը մերժել է նախագահի կողմնակիցների բողոքարկումը, որով պահանջվում էր կասեցնել իմպիչմենտի ընթացակարգը: Ըստ նրանց, Սենատը պետք է առնվազն սպասեր դատարանի որոշմանը` քննարկումներ սկսելուց առաջ:Ռուսեֆին մեղադրում են կոռուպցիայի, հարկային չարաշահումների և բյուջետային միջոցները նախընտրական քարոզարշավի ժամանակ օգտագործելու մեջ: 2016-ի մարտի 14-ին նախագահի պաշտոնանկության պահանջով փողոց դուրս եկավ մոտ 3 մլն մարդ: Ռուսեֆը ստանձնել է Բրազիլիայի նախագահի պաշտոնը 2011-ի հունվարի 1-ին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |