Ըմբիշ Էդգար Խաչատրյանը՝ երիտասարդական ԱԱ բրոնզե մեդալակիր 1 սեպտեմբերի 2016 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Մակոն քաղաքում անցկացվող ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մրցումային երկրորդ օրը մրցագորգ էին դուրս եկել 55 կգ, 66 կգ, 84 կգ և 120 կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները: 120 կգ քաշային Էդգար Խաչատրյանը դարձավ երիտասարդական աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Հայ ըմբիշը մեկնարկային գոտեմարտում 9:0 հաշվով հաղթել էր բելառուսցի մարզիկին: Այնուհետև 1:10 հաշվով զիջել էր թուրք Օսման Յըլդըրըմին, վերջինս հասավ եզրափակիչ և Խաչատրյանը շարունակեց սփոփիչ գոտեմարտերը, որտեղ 8:0 և 5:0 հաշվով հաղթեց համապատասխանաբար կանադացի և ուկրաինացի մրցակիցներին: Բրոնզե մեդալի համար պայքարում Խաչատրյանը տուշեով հաղթեց ռուս Նիկոլայ Իզմայիլովին, տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: 66 կգ քաշային Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալի համար պայքարում 2:3 հաշվով զիջեց Ադրբեջանը ներկայացնող Իսլամբեկ Դադովին: 55 կգ քաշային Էդգար Թամազյանն էլ քառորդ եզրափակչում պարտվեց ղրղզ մարզիկին և դուրս մնաց հետագա պայքարից: Այսպիսով` հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը հայրենիք է վերադառնում 2 բրոնզե մեդալով, որոնք նվաճել են Սերգեյ Սիմոնյանն (50 կգ) ու Էդգար Խաչատրյանը (120 կգ): Ազատ ոճայինները պայքարի մեջ կմտնեն սեպտեմբերի 3-ից: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |