Փաստաբանը կպահանջի Միրոնովի գործով հարցում անել ԱՄՆ 1 սեպտեմբերի 2016 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ԱՄՆ հարցումով ձերբակալված և հետո ազատ արձակված ՌԴ քաղաքացի Միրոնովի պաշտպանությունը կդիմի ՌԴ գլխավոր դատախազություն` ԱՄՆ-ից գործի նյութերը պահանջելու հարցումով: Այդ մասին հայտնել է Միրոնովի փաստաբան Կարեն Ներսեսյանը: «Ըստ օրենսդրության, եթե ռուսաստանցին ձերբակալվել է այլ պետության հարցումով, գլխավոր դատախազությունը պարտավոր է ստուգել փաստերը: Մենք կպահանջենք, որպեսզի դատախազությունը կատարի իր անմիջական պարտավորություններն ու արդարադատության նախարարությունից խնդրի իր պաշտպանյալին առնչվող նյութերը»,-ասել է փաստաբանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովը օգոստոսի 26-ին ձերբակալվել էր Հայաստանում ԱՄՆ հարցումով: Նրա փաստաբան Կարեն Ներսեսյանը հայտարարել էր, որ ռուսաստանցուն կասկածում են փողեր լվանալու և ռազմական տեխնոլոգիաների ապօրինի փոխանցման մեջ: Օգոստոսի 29-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովին ժամանակավորապես կալանավորելու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունը: Օգոստոսի 29-ին Ներսեսյանը հայտարարեց, որ Միրոնովն արդեն կարող է անարգել հեռանալ Հայաստանից, քանի որ դատարանը չկալանավորեց նրան և Միրոնովը միանգամայն ազատ է: Ընթերցեք նաև. Միրոնով. Հայաստանում ինձ հետ հյուրի պես են վարվել Photo: РИА Новости Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |