Թուրքական զինուժը մոտենում է սիրիական Մանբիջին 1 սեպտեմբերի 2016 - 13:53 AMT PanARMENIAN.Net - «Թուրքական զինված ուժերը Սիրիայում իրականացվող «Եփրատի վահանի» ռազմական գործողության շրջանակում մոտեցել են սիրիական Մանբիջ քաղաքին: Թուրքիայի ԶՈւ ռազմատեխնիկան տեղակայված է Մանբիջից 11 կմ հեռավորության վրա: Սպասվում է, որ քրդական «Ժողովրդավարական միություն» (PYD) կազմակերպության զինյալները կնահանջեն, ինչպես նախապես պայմանավորվածություն կար ԱՄՆ և Թուրքիայի միջև, հայտնում է Haqqin.az-ը: Ավելի վաղ Անկարան հայտարարել էր, որ Թուրքիան կարող է տանկերի երրորդ շարասյունը մտցնել Սիրիա, եթե քրդական ինքնապաշտպանական ջոկատները` YPG և «Ժողովրդավարական միության»` PYD ուժերը չհեռանան Մանբիջից: Քրդերն ի պատասխան հայտարարել էին, որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Թուրքիան չեն կարող պնդել, որ YPG-ն հետ քաշվի Եփրատի արևմտյան ափից: Լինելով Թուրքիայի հետ սահմանակից` Մանբիջը ռազմավարական նշանակություն ունի ահաբեկչական կազմակովորումների մատակարարման համար: Հուլիսին մոտ 80 խաղաղ բնակիչ է զոհվել Սիրիայի Հալեպ գավառի Մանբիջ քաղաքի մատույցներում գտնվող գյուղի ռմբակոծության հետևանքով: Հուլիսի 18-ին Մանբիջի և նրա արվարձանների օդային գրոհի ժամանակ ավելի քան 20 խաղաղ բնակիչ է սպանվել: Ավելի վաղ սիրիական ընդդիմությունը ԱՄՆ աջակցությամբ առաջխաղացում էր ունեցել դեպի Մանբիջ քաղաքի կենտրոնը` կտրելով ԻՊ գրոհայինների մատակարարման ուղիները: Ըստ ԱՄՆ հրամանատարությանը Մերձավոր Արևելքում, ընդհանուր առմամբ կոալիցիան ավելի քան 400 ավիահարված է հասցրել Մանբիջի շրջանում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Ռուբինյան․ Հենց վաղը հնարավոր եմ համարում պայմանագրի ստորագրումը, եթե Բաքվի մոտեցումը լինի կառուցողական «Այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ տեքստն ամբողջականացված չէ»,-ասել է նա Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան |