Instagram-ում ավելացել է պատկերներն ու տեսանյութը մեծացնելու գործառույթը![]() 1 սեպտեմբերի 2016 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Instagram սոցցանցը նոր գործառույթ ունի` iOS-ով աշխատող սմարթֆոններից օգտվողները կկարողանան մեծացնել պատկերն ու տեսահոլովակը` մեծ մատի և ցուցամատի օգնությամբ: Android-սարքերի օգտատերերի մոտ զումը կհայտնվի առաջիկա շաբաթներին: Պատկերը կամ տեսանյութը մեծացված է մնում, քանի դեռ օգտատերը հպվում է էկրանին մատներով: Քանի որ Instagram-ը բեռնվող նյութի որակի սահմանափակում ունի, որոշ պատկերներ մոտեցնելիս կարող են հստակ չլինել, հայտնում է Lenta.ru-ն: Օգոստոսի սկզբին ֆոտոծառայությունը հայտարարեց մեկնաբանություններ թողնելու գործառույթի ներմուծման մասին: Նոր գործառույթը կոչված է օգնելու օգտատերերին պայքարել թրոլինգի հետ: 2016-ի փետրվարին Instagram-ը հավելել է նոր գործառույթ, որը թույլ է տալիս մի քանի գրառում ունեցող օգտատերերին արագ մի գրառումից մյուսին անցնել: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |