Վարչապետ. Աղավնաձորում մթերված խաղողի դիմաց վճարման հարցը 15 օրում կլուծվի![]() 1 սեպտեմբերի 2016 - 16:19 AMT PanARMENIAN.Net - 2015-ին աղավնաձորցիների կողմից մթերված խաղողի գումարների վճարման հարցն առաջիկա 15 օրվա ընթացքում կլուծվի։ Այս մասին սեպտեմբերի 1-ին լրագրողներին հայտնել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ Վայոց ձորի Աղավնաձոր համայնքում գյուղացիները երեխաներին դպրոց չեն ուղարկել՝ ի նշան բողոքի։ Դեռևս 2015-ին մթերված խաղողի գումարը՝ 140 մլն դրամ, «Վեդի Ալկո» ընկերությունը չի վճարել գյուղացիներին: «Այն խոսակցությունները, թե ես խոստացել եմ, որ կվճարեն ու ստել եմ, անհիմն են և դատարկ, որևէ առնչություն չունեն իմ խոստացածի հետ»,- ասել է վարչապետը, մեջբերում է Tert.am-ը։ Սեպտեմբերի 1-ին Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում բնակիչները փակել են դպրոցի մուտքը և աշակերտներին թույլ չեն տալիս ներս մտնել: Պատճառն այն է, որ արդեն 10 ամիս է՝ գյուղացիները մթերված խաղողի դիմաց գումարը չեն ստանում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |