Մխիթարյանը կարող է բաց թողնել «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումը վնասվածքի պատճառով![]() 1 սեպտեմբերի 2016 - 17:01 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել անգլիական Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումը` Հայաստանի և Չեխիայի ֆուտբոլի հավաքականների ընկերական խաղում ստացած վնասվածքի պատճառով, հայտնում է Eurofootball со-ն Goal-ի վրա հղումով: Չեխիա-Հայաստան ընկերական հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 31-ին` ավարտվելով 3:0 հաշվով` հօգուտ չեխերի: Մխիթարյանը ստիպված եղավ փոխարինման գնալ առաջին խաղակեսի ավարտին` չեխերի պաշտպան Մարեկ Սուխիի հետ բախումից հետո: Մխիթարյանը հարված է ստացել ոտքին: Մխիթարյանի վերականգնման ժամկետը կախված կլինի բուժզննության արդյունքներից, որը նա կանցնի Անգլիայում: «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին: Հուլիսի 6-ին «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին որպես ակումբի նոր խաղացող: «Հպարտ եմ միանալ «Մանչեսթեր Յունայթեդին», իմ երազանքն իրականացավ: Ոգևորված եմ, որ հանդես եմ գալու նման հարուստ պատմությամբ ակումբում, հույս ունեմ, եր երկար եմ նրա մասը կազմելու: Շնորհակալ եմ Ժոզե Մոուրինյոյին և ակումբին ինձ ընտրելու համար», - ասել է Մխիթարյանը: «Մանչեսթեր Յունայթեդը» €42 մլն է վճարել Մխիթարյանի համար, ինչպես նաև €8 մլն կվճարի ֆուտբոլիստին` որպես միանվագ բոնուս: Բացի այդ, Մխիթարյանի տարեկան աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կկազմի €12.5 մլն: Պայմանագիրը կնքվել է 4 տարով: Այդպիսով, Մխիթարյանը շաբաթական մոտ £200 000 կստանա: Մխիթարյանը դարձել է հետխորհրդային տարածքի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Նախկինում այդ կարգավիճակն ուներ ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոն, որը 2006-ին տեղափոխվեց անգլիական «Չելսի» իտալական «Միլանից» 40 մլն եվրոյով: Ընթերցեք նաև. Metro. Մխիթարյանը` Պրեմիեր լիգայի պատմության վրա ազդեցության հնարավորություն ունեցող խաղացողների ցանկում ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |