Արոնյանը ՖԻԴԵ վարկանիշում մնում է 5-րդը![]() 1 սեպտեմբերի 2016 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 1-ին ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների վարկանիշային աղյուսակը՝ ընթացիք ամսվա համար: Ուժեղագույն շախմատիստների ցանկը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը՝ 2857 միավորով: Երկրորդ տեղում է ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը (2813), 3-րդ տեղում՝ ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանան (2808), 4-րդ հորիզոնականում է ռուս Վլադիմիր Կրամնիկը (2808): Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 2795 միավորով 5-րդ տեղում է: Օգոստոս ամսվա վարկանիշում Արոնյանը կրկին 5-րդն էր՝ 2792 միավորով: Հուլիսին նա 2792 միավորով նույնպես 5-րդ հորիզոնականում էր: Հունիսի վարկանիշում Արոնյանը զբաղեցնում էր 4-րդ տեղը: Օգոստոսի 15-ին Հայ գրոսմայստերը Սենտ Լուիս քաղաքում Սինգֆիլդի գավաթի (Sinquefield-cup) վերջին տուրում ոչ ոքի է խաղացել բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ՝ մրցաշարի արդյունքներով կիսելով 2-5 տեղերը Տոպալովի, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ, իսկ լրացուցիչ ցուցանիշներով (անձնական վարկանիշ) գրավել է երկրորդ տեղը: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2005 թվականի շախմատի աշխարհի գավաթակիր է, Լինարեսի (2006), Վեյկ ան Զեեի (200,2008, 2012,2014) և Բիլբաոյի (2009, 2013) գերմրցաշարերի, 2006, 2010 և 2011թթ. Տալի հուշամրցաշարերի, 2008/2009 ՖԻԴԵ-ի Գրան պրիի, ռապիդի աշխարհի առաջնության (2009) հաղթող, 2006 և 2007 թվականների Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010 թվականի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, բազմաթիվ այլ մեծ նվաճումների հեղինակ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |