«Ակօս».Դիարբեքիրի հայկական եկեղեցին կվերակառուցվի![]() 1 սեպտեմբերի 2016 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Դիարբեքիրի հայկական կաթոլիկ եկեղեցին կվերակառուցվի: Այս մասին գրում է Ստամբուլի հայկական «Ակօս» թերթը: Դիարբեքիրի կաթոլիկ եկեղեցին գտնվում է քաղաքի հին թաղամասում՝ Սուրում, և զգալիորեն տուժել է 2015-ի սեպտեմբերից այնտեղ սկսված ռազմական գործողությունների հետևանքով: Նախատեսվում է, որ եկեղեցու վերակառուցումը կավարտվի 2018թ.-ին: Եկեղեցին պատկանում է Թուրքիայի հիմնադրամների գլխավոր տնօրինությանը, որն էլ նախաձեռնել է վերակառուցումը, գրում է Tert.am-ը: Դիարբեքիրի պատմական Սուր թաղամասում ռազմական գործողությունների ընթացքում ավերված շինությունների թիվը, ըստ Մարդու իրավունքների պաշտպանության Դիարբեքիրի գրասենյակի, 1.277 է: Ավերված կառույցների թվում կան նաև հայկական շինություններ։ Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |