Մեծ Բրիտանիայի վարչապետը բացառել է Brexit-ի մասին նոր հանրաքվեի հնարավորությունը

Մեծ Բրիտանիայի վարչապետը բացառել է Brexit-ի մասին նոր հանրաքվեի հնարավորությունը

PanARMENIAN.Net - Ոչ մի նոր հանրաքվե Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ չի լինելու: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նախարարների հետ հանդիպմանը: Ըստ նրա, Միացյալ Թագավորությունը պետք է կենտրոնանա այն հնարավորությունների վրա, որոնք բացվում են ԵՄ շրջանակից դուրս:

Բրիտանիայի կառավարությունն առաջին անգամ է հանդիպում անցկացրել հունիսյան հանրաքվեից հետո, երբ բրիտանացիները հօգուտ Brexit-ի քվեարկեցին:

Մեծ Բրիտանիայի վարչապետը վստահ է, որ երկրի համար իր նոր դերը աշխարհում հաջող է լինելու: Նա հայտնել է նաև, որ ԵՄ հետ 2016-ին բանակցվություներ չեն սկսվելու, հայտնում է Ինտերֆաքսը:

Հունիսի 23-ին մոտ կեսդարյա անդամակցությունից հետո ԵՄ-ից հեռանալու օգտին է քվեարկել Մեծ Բրիտանիայի ընտրողների 52%-ը, իսկ մնալու օգտին` 48%-ը: Հանրաքվեից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարեց հրաժարականի մասին: Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը, որը հաստատվել է Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնում, հուլիսի 13-ին ստանձնեց վարչապետի պաշտոնը: ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի արդյունքներն ափսոսանքով են ընդունել Գերմանիայում և Ֆրանսիայում, ԵՄ անդամ այլ երկրներում:

Ընթերցեք նաև. ԶԼՄ-ներ. Թերեզա Մեյը կարող է սկսել Brexit-ն առանց խորհրդարանի քվեարկության

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---