Բեսլանում զոհված երեխաների մայրերին հակապուտինյան ցույցերի համար հասարակական աշխատանքների են դատապարտել![]() 2 սեպտեմբերի 2016 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Բեսլանի ահաբեկչության տարելիցին նվիրված միջոցառման ընթացքում բողոքի ակցիա անցկացրած զոհված երեխաների մայրերը դատապարտվել են տուգանքների ու պարտադիր հասարակական աշխատանքների: Ինչպես հայտնում է «Նովայա գազետա»-ն, դատը շարունակվել է մինչև ուշ գիշեր: Մայրերից երեքը 20 ժամվա պարտադիր աշխատանքների են դատապարտվել, 2-ը՝ տուգանվել 20-հազարական ռուբլիով: Պարտադիր աշխատանքների է դատապարտվել ևս մեկ կին, ով ակցիային չէր մասնակցել, սակայն, դատարանի բնորոշմամբ, «գտնվում էր կանանց խմբի հետ» ու «արտահայտություններ էր թույլ տվել» Սեպտեմբերի 1-ին Բեսլանում ահաբեկիչների կողմից դպրոցի գրավման զոհերի հիշատակին նվիրված սգո միջոցառման ժամանակ զոհվածների մայրերից մի քանիսը բողոքի ակցիա էին կազմակերպել: Արարողության ժամանակ մայրերը հանել են բաճկոնները, որոնց տակ եղել են ՌԴ նախագահ Պուտինի հասցեին մեղադրական գրություններով շապիկներ: Շապիկների վրա գրված է եղել` «Պուտին` Բեսլանի դահիճ»: Դատապարտված կանայք պատրաստվում են բողոքարկել դատավճիռները: 2004 թվականի սեպտեմբերի 1-ին ահաբեկիչները գրավել են Բեսլանի թիվ 1 դպրոցը՝ պատանդելով 1128 մարդ: Սեպտեմբերի 3-ին ուժայինները վերցրել են դպրոցը գրոհով, բոլոր ահաբեկիչները բացի մեկից սպանվել էին: Զոհվել էր 334 մարդ, 186-ը՝ երեխաներ: Ավելի քան 780 մարդ վիրավորվել էր: Զոհվածների հարազատները պնդում են, որ զոհերի զգալի մասը սպանվել էր ուժայինների գործողությունների, մասնավորապես՝ տանկերի կիրառման հետևանքով: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |