ՀՀ ԱԱԽ քարտուղարն ու ՏՀՏ գործատուները գործակցության հեռանկարն են քննարկել![]() 2 սեպտեմբերի 2016 - 11:45 AMT PanARMENIAN.Net - ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամները հանդիպել են ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել են ՏՀՏ գործատուների միության նպատակները, խնդիրներն ու նախաձեռնությունները։ Հատուկ ուշադրություն է դարձվել հանրակարթական և բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթության որակի բարձրացման և երկրի կիբեռանվտանգության ամրապնդման հարցերին։ Քննարկվել են նաև ՀՀ ազգային անվտանգության խորհրդի և ՏՀՏ գործատուների միության գործակցության հեռանկարային ուղղությունները: Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել Անվտանգության խորհրդում համապատասխան ոլորտային քննարկումների ժամանակ ներգրավել նաև ՏՀՏ գործատուների միության մասնագետներին: Ապրիլի 7-ին հայտնի է դարձել, որ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) ՏՀՏ համայնքի մասնագիտական ներուժը միավորելու և հայկական բանակի մարտունակությունը բարձրացնելու նպատակով հանդես է գալիս երկու նախաձեռնությամբ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |