Իրանում սեպտեմբերին 2 նոր ատոմակայան կսկսեն կառուցել![]() 2 սեպտեմբերի 2016 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Իրանը և Ռուսաստանը համաձայնել են սեպտեմբերին սկսել երկու նոր ատոմակայանի կառուցումը հարավային Բուշեր քաղաքում: Ըստ Իրանի միջուկային ծրագրի ղեկավար Ալի Աքբար Սալեհիի, շինարարությունը կսկսվի սեպտեմբերի 10-ին և կտևի 10 տարի: Երկու ատոմակայանը կառուցելու համար կծախսվի 10 միլիարդ դոլար, սակայն դրանք հետագայում 22 միլիոն բարել նավթ կտնտեսեն Իրանի համար, իրանական ԶԼՄ-ներին հղումով հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ռուսաստանը և Իրանը 2014թ. նոյեմբերին միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառին առնչվող և Իրանում ռուսական տեխնոլոգիաներով ԱԷԿ-ի 8 բլոկ կառուցելու հեռանկարի վերաբերյալ Մոսկվայում մի շարք փաստաթղթեր են ստորագրել: Բուշերում արդեն գործում է ԱԷԿ, որն առաջին ատոմային էլեկտրակայանն է Իրանում և Մերձավոր Արևելքում: 2013-ի սեպտեմբերի 23-ին Ռուսաստանը կառուցել և իրանական կողմին է հանձնել «Բուշեր» ատոմակայանի հազար մեգավատ հզորությամբ առաջին էներգաբլոկը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |