Reuters-ը հաստատել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովի մահվան փաստը![]() 2 սեպտեմբերի 2016 - 13:00 AMT PanARMENIAN.Net - Վախճանվել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովը: Այդ մասին հայտնում է Reuters-ը դիվանագիտական 3 աղբյուրի վրա հղումով: Սա Կարիմովի մահվան մասին առաջին հաղորդագրությունն է, որը հայտնվել է միջազգային ԶԼՄ-ներում: Ուզբեկստանի անկախ «Ֆերգանա» գործակալությունը դեռ օգոստոսի 29-ին էր հաղորդագրություն տարածել, որ նախագահը մահացել է: Ըստ պաշտոնական տվյալների, Կարիմովը գտնվում է հիվանդանոցում ուղեղի կաթված ախտորոշմամբ: Սեպտեմբերի լույս 2-ի գիշերը երկրի կառավարությունը հայտարարեց, որ նրա առողջական վիճակը «կտրուկ վատթարացել է» և կրիտիկական է: Սեպտեմբերի 2-ի առավոտյան Ղազախստանի կառավարական աղբյուրներից հայտնի դարձավ, որ այդ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը սեպտեմբերի 3-ին կմեկնի Ուզբեկստան, ինչը նախապես պլանավորված չէր: ԶԼՄ-ները ենթադրեցին, որ Նազարբաևը մեկնում է մասնակցելու Կարիմովի հուղարկավորությանը, հայտնում է Slon.ru-ն: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |