Գերմանիայի արտգործնախարար. ՌԴ-ՆԱՏՕ երկխոսությունը կոնկրետ առաջարկներից է պետք սկսել![]() 2 սեպտեմբերի 2016 - 13:15 AMT PanARMENIAN.Net - ԳԴՀ ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ հավանություն է տալիս այն հանգամանքին, որ ՌԴ-ՆԱՏՕ խորհուրդը վերսկսել է աշխատանքը: «Ուրախ եմ, որ նաև շնորհիվ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ջանքերի ՌԴ-ՆԱՏՕ խորհուրդը կրկին աշխատում է»,-ասել է նախարարը լրագրողներին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ բանակցությունների ավարտին: Շտայնմայերը նաև նշել է, որ երկխոսությունը պետք է սկսել «կոնկրետ առաջարկներից»: Դրան է միտված նաև սպառազինության վերահսկման շուրջ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ Շտայնմայերի նախաձեռնությունը: ՆԱՏՕ-ի Վարշավայում կայացած գագաթնաժողովում որոշում կայացվեց դաշինքի արևելյան թևի աննախադեպ հզորացման մասին: ՆԱՏՕ-ն մտադիր է արդեն 2017-ին 4 բազմազգ գումարտակ տեղակայել Բալթիայի երկրներում և Լեհաստանում: Ավելի ուշ ՌԴ և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները կրկին տարաձայնություններ արձանագրեցին հարաբերություններում առկա ճգնաժամի պատճառների հարցում, սակայն քննարկեցին առաջին նախաձեռնությունը, որը կարող է մեղմել լարվածությունը` միջոցներ ձեռնարկելով Բալթիայում անվտանգության ապահովման համար: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |