Հուլիսին Թուրքիայում զբոսաշրջիկների թիվը նվազել է մոտ 37%-ով 2 սեպտեմբերի 2016 - 13:43 AMT PanARMENIAN.Net - 2016-ի հուլիս ամսին երկիր այցելած զբոսաշրջիկների թիվը 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 36.7 տոկոսով` հասնելով 3.5 միլիոն զբոսաշրջիկի: Իսկ հունվար-հուլիս ժամանակահատվածում Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թիվը նվազել է 30.3 տոկոսով` իջնելով 14.2 միլիոնի, Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարության հրապարակած տվյալներին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Ամենամեծ անկումը գրանցվել է Ռուսաստանից գնացող զբոսաշրջիկների շրջանում` 93 տոկոս: 2016-ի հունիս ամսին Թուրքիա է այցելել 47.788 ռուսաստանցի զբոսաշրջիկ, այն դեպքում երբ 2015-ի հուլիսին այդ թիվը կազմել է 686.000: Իսկ տարվա առաջին 7 ամսվա կտրվածքով ռուսաստանցի զբոսաշրջիկների թվի անկումը կազմել է 89 տոկոս` 2015-ի նույն ժամանակահատվածում 2.100.000 զբոսաշրջիկից նվազելով 642.000 այցելուի: Հուլիսին նվազել է նաև ԱՊՀ երկրներից, այդ թվում` Հայաստանից Թուրքիա այցելող աբոսաշրջիկների թիվը, հասնելով 642.000-ի, որը կազմում է 2015-ի ցուցանիշի 50 տոկոսը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |