ԼՂ ԱԺ նախագահ. Տարածքները հանձնելու մասին խոսակցություններն արհեստական են և շինծու![]() 2 սեպտեմբերի 2016 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան կարգավորման հարցում շատ ակտիվ բանակցային գործընթաց այս պահին չկա: Այդ մասին ասել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը՝ հավելելով, որ կարծես թե ապրիլյան պատերազմից հետո այն մի պահ ակտիվացել է, բայց դա կապված է եղել իրադրության կայունացման հետ, գրում է «Ազատություն» ռադիոկայանը: «Այս պահին ընթանում են որոշակի խորհրդատվություններ, և կարծում եմ, որ կողմերը ճշտում են իրենց դիրքորոշումները, ընդհանուր առմամբ, կարծես թե, քաղաքական իրավիճակը, բայց վստահ եմ՝ դա միայն ղարաբաղյան խնդրի հետ չի կապված», - ասել է Ղուլյանը: Ղարաբաղի խորհրդարանի նախագահը շինծու է որակել «հող՝ կարգավիճակի դիմաց» թեմայով խոսակցությունները․ «Այդ խոսակցությունները միշտ էլ եղել են: Կարծում եմ, որ այս պահին այդ խոսակցությունները շինծու են, արհեստական են, նետված են, որպեսզի հասարակությունը պարզապես տատանումների մեջ լինի, և կարծում եմ, որ այս իմաստով Արցախի ժողովուրդը տրամադրված է, շատ ամուր կանգնած է իր հողի վրա և շարունակելու է իր պետականությունը կառուցել»: Դիտարկմանը՝ կարող ենք ասել, որ այդ տարբերակը ընդունելի չէ Ղարաբաղի իշխանությունների համար, Աշոտ Ղուլյանն արձագանքել է․ -«Դա ժողովրդի որոշելիքն է, չեմ կարծում, որ այստեղ որևէ մեկը ինչ-որ բան կարող է որոշել առանձին»: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 1-ին հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադառձել է ԼՂՀ հիմնախնդրին՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ճանապարհին միակողմանի զիջումներ չեն լինելու: «Բացառվում է: Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Բացառվում է: Մեկ անգամ ևս կրկնում եմ՝ բացառվում է», - ասել է նախագահը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |