Վերջին 2.5 տարում ՄԻԵԴ-ը ՀՀ դեմ €335.000-ի վճիռ է կայացրել![]() 2 սեպտեմբերի 2016 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից 2014-ին Հայաստանի դեմ կայացվել է չորս վճիռ, որի դիմաց վճարվել է 166.000 եվրո, 2015-ին կայացվել է ութ վճիռ և վճարվել է 86.000 եվրո, իսկ արդեն 2016-ի կայացվել է կրկին ութ վճիռ և վճարվել 83.000 եվրո: Այս մասին տեղեկացրել է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը գործադիրի սեպտեմբերի 2-ի նիստում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցրել է, թե ինչի հետևանքն են ընդդեմ Հայաստանի կայացված վճիռները: Հարությունյանը պատասխանել է. «Պատճառները, կածում եմ, պարզ են, դա մեր դատական համակարգում սխալներն են, իհարկե, բոլոր երկրներում էլ լինում են սխալներ, բայց երբ երկրում սպառվում են սխալը շտկելու միջոցները, մարդիկ դիմում են ՄԻԵԴ», մեջբերում է Tert.am-ը: Պատասխանը լսելով՝ վարչապետը արձագանքել է. «Լավ»: ՀՀ կառավարության օգոստոսի 18-ի նսիտում վարչապետը հանձնարարել էր ֆինանանսների նախարարությանը հաշվել, թե վերջին տարիներին որքան գումար է Հայաստանը վճարել ՄԻԵԴ-ին. «Ընդհանրապես մեկը պե՞տք է այս ամենի համար պատասխան տա, արդարադատության նախարարությանն էլ եմ հանձնարարում՝ զբաղվեք սրանով»,-ասել էր նա։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |