ՀՀ-ում IBM գերազանցության տարածաշրջանային կենտրոն կստեղծվի 2 սեպտեմբերի 2016 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կստեղծեն IBM գերազանցության տարածաշրջանային կենտրոն սոցիալական ծառայությունների համար: Որոշումը կայացվել է Կառավարության սեպտեմբերի 2-ի նիստում: ՀՀ աշխատանքի նախարար Արտեմ Ասատրյանը հայտնել է, որ հանրապետությունը պատրաստվում է անցնել սոցիալական պետծառայությունների միասնական էլեկտրոնային հարթակի: Դա նշանակում է, որ դրանք պետք է հայտնվեն միասնական տեխնոլոգիական միջավայրում, որը կապահովի դրանց համատեղելիությունը տվյալների միասնական բազայի համար: Այդ նպատակներով ԱՄՆ կառավարության աջակցության շրջանակում Հայաստանը հուշագիր է ստորագրել IBM կորպորացիայի հետ, որով IBM Curam համակարգի հիման վրա ծրագրվում է գերազանցության տարածաշրջանային կենտրոն ստեղծել: Դա թույլ կտա ոչ միայն համակարգեր ստեղծել ծառայությունների հետագա ավտոմատիզացման համար, այլև արտահանել դրանք այլ երկրներ, հավելել է նախարարը: IBM ընկերությունը սոցիալական ոլորտի տեխնոլոգիական լուծումների համաշխարհային առաջատարներից է: IBM Curam սոցիալական ծառայությունների համակարգի միջոցով ներկայում առաջնակարգ ծառայություններ են մատուցվում Կանադայում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Իռլանդիայում և եվրոպական այլ երկրներում: Ամերիկյան IBM ընկերության Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանային ղեկավար Կիրիլ Կորնիլևը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը 2014-ի դեկտեմբերի 2-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, ըստ որի՝ կողմերը մտադիր են ուսումնասիրել սոցիալական ոլորտում տեխնոլոգիաների և հաշվողական համակարգերի ինտեգրման հնարավորությունները և մշակել սոցիալական ուղղվածությամբ պետության համար դրանց կիրառման լավագույն տարբերակները: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |