ԱԳՆ-ն զբաղվում է ՌԴ-ից հայ քաղաքագետի վտարման հարցով 2 սեպտեմբերի 2016 - 16:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտգործնախարարությունը զբաղվում է հայ քաղաքագետ, «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցություն» կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի ՌԴ մուտքի արգելքին վերաբերող տեղեկատվությամբ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, հայտնում է «Նովոստի-Արմենիան»: Հայ քաղաքագետին արգելել են մուտք գործել Ռուսաստանի տարածք: Այդ մասին Գրիգորյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: Օգոստոսի 30-ի առավոտյան Գրիգորյանը ժամանել էր Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան՝ Մոսկվայում հոր գերեզմանն այցելելու նպատակով: «Սակայն ես չկարողացա մուտք գործել ՌԴ տարածք` ռուս սահմանապահները տեղեկացրեցին, որ ինձ արգելված է մուտքը ՌԴ մինչև 2030թ»,-նշել է Գրիգորյանը: «ԱԳՆ-ն աշխատում է այդ ուղղությամբ այն պահից, երբ դա տեղի է ունեցել, ինչ վերաբերում է արդյունքներին, ապա կներկայացնենք, երբ դրանք լինեն»,-ասել է Քոչարյանը: Ընդ որում, նա ձեռնպահ է մնացել այն հարցին պատասխանելուց, թե կա արդյոք այդտեղ քաղաքական ենթատեքստ: «Այս ամենը ոչ մի կապ չունի ինձ հետ, քանի որ ես վերջին 20 տարում գործունեություն չեմ ծավալել Ռուսաստանում: Իմ դեպքում կարևոր էր սույն օրենքի միայն 26-րդ հոդվածի 9-րդ կետը՝ ՌԴ տարածքում անցանկալի միջազգային կազմակերպությունների գործունեությանը մասնակցող օտարերկրյա քաղաքացիների վտարում»,-գրել էր քաղաքագետը: Նույն օրը` օգոստոսի 30-ին Գրիգորյանին վտարել են Հայաստան, թեև, ինչպես նշել է քաղաքագետը, ավելի ուշ պարզվել է, որ նույնիսկ ըստ ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության կայքի նա այժմ էլ իրավունք ունի այցելել ՌԴ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |