Պուտին. Ասադի հեռանալը պաշտոնից «ոչ այսօրվա գործ է, ոչ էլ վաղվա»![]() 2 սեպտեմբերի 2016 - 17:56 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն, անդրադառնալով Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ուղղված պաշտոնից հեռանալու կոչերին, հայտարարել է, որ անհրաժեշտ է սպասել բնական փոփոխությունների Սիրիայի ներսում: «Երբ լսում ենք, որ Ասադը պետք է հեռանա, ինձ մոտ հարց է առաջանում. իսկ ի՞նչ հետևանքներ դա կունենա: Եվ ընդհանրապես, արդյո՞ք դա բխում է միջազգային իրավունքի նորմերից: Ավելի լավ չէ համբերությամբ լցվել ու, նպաստելով հասարակության կառուցվածքի փոփոխությանը, սպասել, թե ե՞րբ ներսում բնական փոփոխություններ տեղի կունենան»,-հայտարարել է ՌԴ նախագահը: Նա կարծիք է հայտնել, որ դա տեղի չի ունենա «ոչ այսօր, ոչ էլ վաղը»: «Գուցե դա է քաղաքական իմաստությունը` խառնաշփոթից խուսափել, առաջ չընկնել, այլ աստիճանաբար գործը տանել դեպի կառուցողական փոփոխություններ, այդ դեպքում` հանրության քաղաքական համակարգում»,-ասել է Պուտինը, հայտնում է «Կոմերսանտը»: Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմի մամուլի քարտուղար Ջոշուա Էռնեստը հայտարարել էր, թե որքան շատ սատարի ՌԴ-ն Սիրիայի նախագահ Ասադին, այդքան բարդ կլինի հասնել քաղաքական կարգավորման այդ երկրում: ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսեյ Բորոդավկինը հայտարարել էր, որ Վաշինգտոնն արդեն չի պահանջում Ասադի անհապաղ հրաժարականը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |