Ուզբեկստանի նախագահի մահը պաշտոնապես հաստատվել է. Հուղարկավորությունը՝ սեպտեմբերի 3-ին 3 սեպտեմբերի 2016 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 2-ի երեկոյան Ուզբեկստանում կյանքի 79-րդ տարում մահացել է երկրի նախագահ Իսլամ Քարիմովը: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է երկրի խորհրդարանի և կառավարության հաղորդագրության մեջ: Հուղարկավորությունը նշանակված է սեպտեմբերի 3-ին: Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդի հազարավոր բնակիչներ սեպտեմբերի 3-ին վաղ առավոտյան դուրս են եկել քաղաքի փողոցներ ու ճանապարհել Քարիմովի դիակառքը դեպի «Յուժնի» օդանավակայան, որտեղից մարմինը տեղափոխվել է նրա հայրենիք` Սամարղանդ: Քարիմովի առողջական վիճակի վատթարացման մասին առաջին տեղեկությունը ստացվել էր կիրակի, երբ լրատվամիջոցները հաղորդեցին, որ նրան հիվանդանոց են տեղափոխել` կաթվածով: Ավելի վաղ հաղորդվել էր, որ նրա վիճակը կտրուկ վատացել է: Վերջինս գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում: Իսլամ Քարիմովը Ուզբեկստանը ղեկավարել է 1990 թվականից ի վեր: Երկրի անկախացումից հետո 1991-ին Քարիմովն ընտրվել է երկրի նախագահ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ |