Թարիվերդիևի 85-ամյակին ցուցահանդես է բացվելու Մոսկվայում 3 սեպտեմբերի 2016 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Ազգությամբ հայ հռչակավոր երգահան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ֆիլմերի երաժշտության հեղինակ Միքայել Թարիվերդիևի 85-ամյակին նվիրված «Առաջինից մինչև վերջին ակնթարթ» խորագրով ցուցահանդես է բացվելու Մոսկվայում՝ Գլինկայի անվան երաժշտական արվեստի կենտրոնական թանգարանում: Թարիվերդիևի կինը՝ Վերա Թարիվերդիևան հայտնել է՝ սա արդեն երրորդ ցուցահանդեսն է, որ պատրաստում են Գլինկայի թանգարանի հետ համատեղ, ՏԱՍՍ-ին հղումով գրում է Panorama.am-ը: Ցուցահանդեսում շեշտը դրված է լինելու կոմպոզիտորի՝ ֆիլմերի համար ստեղծած երաժշտության վրա: Ներկայացվելու են նաև կոմպոզիտորի ձեռագրերը, լուսանկարչական աշխատանքները, նրա լուսանկարչական ապարատը, աստղադիտակը և այլ անձնական իրեր: Ցուցահանդեսի բացումից հետո կայանալու է համերգ: Միքայել Թարիվերդիևը ծնվել է 1931թ. Թբիլիսիում։ Սովորել է Թբիլիսիի երաժշտական տասնամյա դպրոցում, ապա՝ ուսումնարանում, 1957-ին ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական-մանկավարժական ինստիտուտի (այժմ՝ Ռուսաստանի երաժշտական ակադեմիա) ստեղծագործական բաժինը (ղեկավար՝ Արամ Խաչատրյան)։ Թարիվերդիևը 4 օպերայի, 4 բալետի, երգեհոնի համար գրված 3 կոնցերտի, դաշնամուրային կոնցերտների, բազմաթիվ հայտնի ֆիլմերի մեղեդիների, երգերի հեղինակ է։ Ընդհանուր առմամբ գրել է 132 կինոնկարի երաժշտություն։ Թարիվերդիևը մահացել է 1996թ.։ Թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանատանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Բայրամովն Ալմաթիում կհանդիպեն մայիսի 10–ին Հանդիպումը կկայանա Ղազախստանի հրավերով, որը հարթակ է տրամադրում Խաժակյան․ 2018-ից ի վեր Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը միակն է, որը խնդիր չի դնում «ոչնչացնել հակառակորդին» Նա հավելել է, որ օրակարգը հանուն է, իսկ առարկայական ծրագիրը, հավանաբար, առաջիկայում կհստակեցվի Թորոսյան. Ուզում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել Նա նշել է նաև, որ խոսքի և հավաքների ազատության իրավունքը կարող է իրացվել նաև ընդդեմ իշխանությունների Հայտարարություն․ Բագրատ սրբազանը ներկայացված է միայն Facebook-ում և բացառապես իր անձնական էջով Նշվում է, որ նրա անունից բացվող որևէ էջ կապ չունի ոչ շարժման, ոչ էլ սրբազանի հետ |