Երեւանում մեկնարկել են «Համատեղ ձգտում-2007» զորավարժությունները

PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ին Երեւանում մեկնարկել են ԱՄՆ Եվրոպական հրամանատարության կապի զորքերի «Համատեղ ձգտում-2007» զորավարժությունները: Ելույթ ունենալով զորավարժությունների բացմանը` ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը նշել է, որ դրանք զուգահեռ անկացվում են Հայաստանում եւ Գերմանիայում: «Երեւանում դրանց մասնակցում են Հայաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Վրաստանի, Խորվատիայի, Ռուսաստանի 130 մասնակից, ինչը վկայում է միջոցառման կարեւորության եւ արդիականության մասին: Ուկրաինական ստորաբաժանումը չի կարողացել ժամանել Ուկրաինայում բարդ ներքաղաքական իրավիճակի պատճառով»,- ասել է Հարությունյանը:



Նա նաեւ նշել է, որ, սկսած 2002 թվականից, Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրում եւ ԱՄՆ Եվրոպական հրամանատարության միջոցառումներին: «Ուրախալի է, որ մեր հանրապետությունում անցկացվող միջոցառումները բարի ավադույթ են դարձել, մասնավորապես, արդեն պայմանավորվածություն կա 2008 թվականին Հայաստանում «Համատեղ աղեղ 2008» զորավարժություններ անցկացնել: «Զորավարժություններին նախորդող բոլոր կոնֆերանսները եւ աշխատանքային հանդիպումները կառուցողական եւ աշխատանքային մթնոլորտում են անցել»,- ընդգծել է Միքայել Հարությունյանը:



Նա նաեւ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Եվրահրամանատարությանը ներկա զորավարժությունների կազմակերպմանն աջակցելու համար, նշելով, որ համատեղ գործողությունների շնորհիվ զորավարժությունները կանցնեն բարձր պրոֆեսիոնալ եւ կազմակերպչական մակարդակով:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---