ՀՀ ՊՆ-ում ընդունել են 4 երկրի առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչներին![]() 3 սեպտեմբերի 2016 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 3-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ծանոթացման այցով Հայաստանի Հանրապետություն այցելած Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Պորտուգալիայի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում հյուրերին ներկայացվել է բանախոսություն «Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորված անվտանգային միջավայրը» խորագրով, որում անդրադարձ է կատարվել տարածաշրջանի մարտահրավերներին, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առջև ծառացած ռազմական սպառնալիքներին և դրանց դիմագրավման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության վարած պաշտպանական քաղաքականությանն ու իրականացվող ռազմական ռազմավարությանը: Տոնոյանը խոսել է նաև ապրիլի 1-ից 5-ը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի, դրան հաջորդած ժամանակահատվածում տեղի ունեցած զարգացումների և Հայաստանում իրականացվող պաշտպանական վերափոխումների մասին, պատասխանել է հյուրերին հետաքրքրող այլ հարցերին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |